Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակի հոբելյանական միջոցառումները

Ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակի հոբելյանական միջոցառումները
14.03.2016 | 16:11

Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի 90ամյա հոբելյանն անցկացվում է «ՀԱՖՆ 90» խորագրի ներքո՝ ընդգրկելով 7 համերգ, «ՀԱՖՆ-ի երախտավորները» գրքերի մեկամսյա ցուցահանդես, գիտական կոնֆերանս, այցելություն ՀԱՖՆ-ի գլխավոր դիրիժորների շիրիմներին, Արշակ Ադամյանի հուշաքարի բացում, «ՀԱՖՆ 90» ֆիլմի պրեմիերա և այլն:

Միջոցառումները մեկնարկել են մարտի 4-ին կայացած համերգով՝ նվիրված մեծն Ալեքսանդր Թամանյանի հիշատակին:
Մարտի 15-ին՝ ժամը 15-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նախատեսված է «ՀԱՖՆ-ը և հայ երաժշտական մշակույթը» գիտական կոնֆերանս՝ նվիրված ՀԱՖՆ-ի երախտավորներին: Ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի, ՀՀ Կոմպոզիտորների միության և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ակնառու ներկայացուցիչները:
Մարտի 20-ին նախատեսված է այցելություն Ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորների շիրիմներին: Այդ օրը ՀԱՖՆ-ի համար խորհրդանշական է նրանով, որ նվագախմբի առաջին համերգը կայացել է հենց մարտի 20-ին:
Այս օրերին Ֆիլհարմոնիկը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, պատրաստվում է մարտի 29-ին և 31-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայի համերգային թատերականացված կատարման պրեմիերային: Գլխավոր դերերում հանդես կգան ճանաչված օպերային մեներգիչներ, կձայնակցեն «Հովեր» պետական կամերային և Ձայնի պահպանման Վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբերը: Ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը օպերային արվեստի սիրահարներին խոստանում է հետաքրքիր անակնկալներ:
Ապրիլի 8-ին՝ ժամը 19-ին, տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության փառատոնային համերգը՝ նվիրված Ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին, որտեղ կհնչեն բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ապրիլի 13-ին՝ ժամը 17-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «ՀԱՖՆ 90» ֆիլմի պրեմիերան: Վավերագրական ժանրի ֆիլմը պատրաստվում է «Շարմ» հոլդինգի կողմից: Ռեժիսոր՝ Ավագ Ավագյան:

Դիտվել է՝ 1408

Մեկնաբանություններ